11 Նոյեմբերի 2021, 1849 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 296-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Գնման գործընթացները սահմանելու մասին» N 296-Ա որոշման մեջ կատարել
հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետում «չեն կիրառվում» բառերը փոխարինել «կարող են չկիրառվել» բառերով.
2) 1-ին կետի 2-րդ ենթակետում «գործարքները կարող են կատարվել առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով նաև հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հիման վրա, ինչպես նաև բացառիկ դեպքերում առանց վերջիններիս առկայության» բառերը փոխարինել «գործարքները
կառող են կատարվել կամ գրավոր պայմանագրերի կամ հաշիվ ապրանքագրերի հիման վրա» բառերով: