11 Նոյեմբերի 2021, 1839 - Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի
2-րդ մասը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Նոր Արմավիր, Մաշտոցի փողոց 14 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Նոր Արմավիր, Մաշտոցի փողոց 14/1 հասցեում գտնվող, 11 592 262 դրամ սկզբնական արժեքով, 987.64 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.5572 հեկտար հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Նոր Արմավիրի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Նոր Արմավիրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը՝ 83.215.22177)։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի առանձնացման և որպես առանձին գույքային միավորներ գրանցման արդյունքում ստացված տվյալները, «Նոր Արմավիրի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2019 թվականի մայիսի 21-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 78/0019 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Նոր Արմավիրի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Նոր Արմավիրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Նոր Արմավիրի hամայնքապետարանի միջոցների հաշվին: