Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 1797 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 856-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և ԱշոցքԱմասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին
սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանին:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2017 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչներ նշանակելու մասին» N 856-Ա որոշումը:

Արխիվ

2024

2023