Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 1787 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՎԱՆԴԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասի «զ» կետով և 15-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին իր անվամբ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել դրամով ավանդային հաշիվ։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան բացված գանձապետական ավանդային հաշվում կուտակվող միջոցները տնօրինում է
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն՝ ելքերն իրականացնելով էլեկտրոնային եղանակով: