Կառավարության որոշումներ

28 Հոկտեմբերի 2021, 1764 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1710-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ
մասերին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության
կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ
կետին, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել
վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական
բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4,
5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն
NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝
1) մինչև 1,087,075,000 (մեկ միլիարդ ութսունյոթ միլիոն յոթանասունհինգ
հազար) դրամի չափով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրմաքարերի և
դրանց լրակազմերի գնումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝
չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի
մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին
ենթակետի «ա», «բ» և «զ» պարբերությունների պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն
որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գնման առարկաների գնման
պայմանագրով նախատեսել կանխավճար՝ պայմանագրի գնի մինչև 100 տոկոսի
չափով՝ կանխավճարի 90 տոկոսի չափով ապահովում ներկայացնելու պայմանով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2021 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության
կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1710-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5