Կառավարության որոշումներ

28 Հոկտեմբերի 2021, 1765 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2115-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ
իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ
հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում
կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի
պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն
որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և
լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, և 4 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական
բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019
թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2115-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում
«շենքի հատվածի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի»
բառերը փոխարինել «նոր մասնաշենքի հարթ տանիքի վերանորոգման աշխատանքների» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4