Կառավարության որոշումներ

28 Հոկտեմբերի 2021, 1759 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ
հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի
9-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր
մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի
տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց
տրվող փոխհատուցման չափը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778-Ն և 2004
թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»
N 898-Ն որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝
2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքների
միջև հեռավորությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով հաստատելը սույն որոշման 1-ին կետով սահմանված
Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր
մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի
տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության տարածքների միջև հեռավորությունների հաշվարկների համար հիմք են
հանդիսանում Հայաստանի Հանրապետության կադաստրի Ազգային գեոպորտալի
քարտեզագրման համակարգի միջոցով ստացված այդ տարածքները կապող
ճանապարհների հեռավորությունների տվյալները։»:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ճշգրտել,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից։
 

Արխիվ

2022

2021