28 Հոկտեմբերի 2021, 1760 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի
1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման
և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր»
վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` կազմակերպել
միջազգային պայմանագրի ստորագրումը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և
առաջարկել Երևանի քաղաքապետին` միջազգային պայմանագրի ստորագրումից
հետո մեկամսյա ժամկետում փոխհամաձայնեցնել Հայաստանի Հանրապետության,
Երևանի քաղաքապետարանի և «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական
ընկերության միջև կնքվելիք իրականացման hամաձայնագրի միջոցով վարկային
միջոցները ծրագրի իրականացման կազմակերպություն հանդիսացող «Երևանի
ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու պայմանները։