Կառավարության որոշումներ

28 Հոկտեմբերի 2021, 1752 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և 21-րդ հոդվածի
1-ին մասի 12-րդ կետին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի
27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի
8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած
ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման՝
1) վերնագրում և 1-ին կետում «ուսանողական նպաստ» բառերը փոխարինել
«նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)»
բառերով, իսկ «կարգը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նպաստի ձևով ուսման
վճարի փոխհատուցման չափը» բառերով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ
կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ և 29-րդ կետով սահմանված անձի
ֆունկցիոնալության սահմանափակումներին առնչվող դրույթները կտարածվեն
2022 թվականի մայիսի 5-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

հավելված
 

Արխիվ

2024

2023