Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2021, 1742 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ
հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1201-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) նախաբանը «3-րդ» բառից հետո լրացնել «և 16-րդ հոդվածի 11-րդ» բառերով.
2) հավելվածի 6-րդ կետի 7-րդ ենթակետում «:» կետադրական նշանը
փոխարինել «․» կետադրական նշանով.
3) հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ
ենթակետով.
«8) չափման միջոցների՝ բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, ստուգաչափում իրականացնող իրավաբանական անձինք:»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: