Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2021, 1744 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ
մասերը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման արդյունքում
Հատուկ քննչական ծառայությանն ամրացված գույքն ամրացնել Հակակոռուպցիոն
կոմիտեին՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. Հատուկ քննչական ծառայության գործունեության դադարեցման արդյունքում
Հատուկ քննչական ծառայությանն ամրացված Հայաստանի Հանրապետության
սեփականությունը հանդիսացող՝ քաղ. Երևան, Արաբկիր վարչական շրջանի
Վ. Վաղարշյան 13 ա հասցեում գտնվող 1050855,09 հազ. դրամ սկզբնական և
693564,4 հազ. դրամ մնացորդային արժեքով, 1798,97 քառ. մետր մակերեսով շենքշինությունը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,06098
հեկտար hողամասն ամրացնել Հակակոռուպցիոն կոմիտեին։
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն
ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝
քաղ. Երևան, Մոսկովյան 1 հասցեում գտնվող՝ 1 714600 դրամ սկզբնական արժեքով
1934.8 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար հողամասը հետ վերցնել Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարարությունից և ամրացնել Հակակոռուպցիոն կոմիտեին:
4. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝
սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն
որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված գույքի, այդ թվում՝ սույն որոշման 2-րդ
կետում նշված անշարժ գույքի միակողմանի ակտով ընդունման և հաշվառման
աշխատանքների կատարումը:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ սույն
որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ իրականացնել սույն որոշման 3-րդ կետում նշված
անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հակակոռուպցիոն կոմիտեի մասին
օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3
 

Արխիվ

2024

2023