21 Հոկտեմբերի 2021, 1745 - Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ
մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 1 և 2
աղյուսակներում կատարել վերաբաշխում, փոփոխություն՝ N 1 հավելվածի N 3
աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական
բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման
NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ`
համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, և 8 հավելվածների:
2. «Կոնդ» թաղամասի վերակենդանացման ծրագրի մրցույթի նախատեսված
կազմակերպական աշխատանքներն իրականացնելու նպատակով` Հայաստանի
Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի
Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 2021 թվականին հատկացնել
4,107.0 հազար դրամ։
3․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝
սույն որոշման N 8 հավելվածում ներառված ապրանքների (ստվարաթուղթ և
կպչուն ժապավեններ) և ծառայությունների (տպագրական և առաքման, սրճարանային ու մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ)
գնումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության
կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված
կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան, մեկ անձից գնման ընթացակարգով՝ չկիրառելով նույն կարգի 21-րդ
կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի
N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը
կողմերի միջև փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ: