21 Հոկտեմբերի 2021, 1746 - Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 860-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և
անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման հետ
կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը`
համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման հետ
կապված վճարովի ծառայությունների իրականացման կարգը՝ համաձայն N 2
հավելվածի:
3. Սահմանել, որ իրավաբանական անձանց պետական գրանցման հետ
կապված լրացուցիչ ծառայությունների դիմաց գանձվող վճարներն ուղղվում են
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները,
բացառությամբ N 1 հավելվածի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված ծառայությունների, ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է
ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների
մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի
նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի
2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական
կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ
ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ
բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն որոշման մեջ կատարել հետևյալ
փոփոխությունները.
1) վերնագրից հանել «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, » բառերը.
2) նախաբանից հանել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման,
իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների
և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 10-րդ
հոդվածի 2-րդ մասի,» բառերը.
3) 1-ին կետից հանել «իրավաբանական անձանց պետական գրանցման,»
բառերը.
4) 2-րդ կետում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով.
5) 4․1-ին կետից հանել «, բացառությամբ N 1 հավելվածի 11-րդ և 12-րդ
կետերով նախատեսված ծառայությունների,» բառերը.
6) որոշման N 1 հավելվածի 1-8-րդ, 11-13-րդ և 39-րդ կետերը ուժը կորցրած
ճանաչել:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը
հաջորդող տասներորդ օրը: