Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2021, 1732 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ
հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի
հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հողային
ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)՝ 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի
նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` իրենց
կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում
կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի
իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություն-
ներ), դրանց ի հայտ գալու դեպքում, մեկամսյա ժամկետում, ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների
ղեկավարներին և Կադաստրի կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության
շրջակա միջավայրի նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման
ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի, ինչպես նաև ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի
սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան
ճշգրտելուց հետո` մեկամսյա ժամկետում, համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և սահմանված կարգով ներկայացնել Կադաստրի կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու
համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:  

հավելված