Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2021, 1730 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՈՄԻՆԻԿԱՅԻ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և
Դոմինիկայի Ընկերակցության Կառավարության միջև՝ դիվանագիտական,
պաշտոնական և սովորական անձնագիր ունեցողներին մուտքի արտոնագրի
պահանջից ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
կազմակերպել համաձայնագրի ստորագրումը:
 

Արխիվ

2024

2023