21 Հոկտեմբերի 2021, 1729 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՎ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3.3-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման
պետական ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի սահմանների միջով
անցնող տարանցիկ հատվածների ցանկը՝ համաձայն hավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված բնակավայրերի սահմանների միջով անցնող այն տարանցիկ հատվածները, որոնք չունեն անվանումներ, ցանկում նշված են միայն այդ բնակավայրերի անվանումները:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2009 թվականի մարտի 12-ի «Բնակավայրերի տարածքով անցնող` Հայաստանի
Հանրապետության միջպետական, հանրապետական և մարզային (տեղական)
նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ
ճանապարհների ցանկը սահմանելու մասին» N 256-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: