Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2021, 1727 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ
հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի
Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների
և հյուզպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական,
վարչական և տեխնիկական անձնակազմի ընտանիքի անդամների կողմից
վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագրի
ստորագրման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
կազմակերպել համաձայնագրի ստորագրումը:
 

Արխիվ

2024

2023