Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2021, 1716 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման,
իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների
և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 28-րդ մասը, ինչպես նաև ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի
սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական
գրանցամատյանի տեղեկություններն ինքնաշխատ եղանակով ստանալու իրավունք ունեցող մասնավոր անձանց խմբերի (ըստ գործունեության տեսակների)
ցուցակը հաստատելու մասին» N 1125-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանը «65-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերից հետո լրացնել «և 26-րդ հոդվածի
28-րդ մասը» բառերով։
2. Որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 1-ին կետում՝ «տեղեկություններն» բառից հետո լրացնել «(այդ թվում՝
Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ գրանցամատյանում գրառվող տեղեկությունները)» բառերով․
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով․
«7) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող անձինք:»։  

Արխիվ

2022

2021