Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2021, 1711 - Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ
կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Հայաստանի
Հանրապետության միջև կնքված թիվ 8539-AM վարկային համաձայնագրի շրջանակներում պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի միջոցներից
ձեռք բերված և շահագործման հանձնված սարքավորումները և գույքը`
1) ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝
համաձայն N 1 հավելվածի.
2) ամրացնել համապատասխան պետական և տարածքային կառավարման
մարմիններին՝ համաձայն N 2 հավելվածի.
3) նվիրել Երևան համայնքին՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ յուրաքանչյուրն իր մասով, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով ամրացվող գույքի հաշվառումը:
3. Առաջարկել Երևան համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ
մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 3 հավելվածով ամրացվող
գույքի հաշվառումը:

հավելված1

հավելված2

հավելված3