Կառավարության որոշումներ

21 Հոկտեմբերի 2021, 1720 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ և «Նորմատիվ
իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի
1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից
նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին
պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի չափը, տալու կարգը
և պատվովճարի տնօրինման ուղղությունները սահմանելու մասին» N 456-Ն որոշման
1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված հավելվածի 15.2-րդ կետում «1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով վաճառողի անունով բացում է
հատուկ հաշիվ, որին փոխանցում է» բառերը փոխարինել «3 (երեք) աշխատանքային
օրվա ընթացքում վաճառողի հաշվի համարին է փոխանցում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:
 

Արխիվ

2022

2021