21 Հոկտեմբերի 2021, 1722 - Ա
ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ ենթակետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող պետական
գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Հայաստանի Հանրապետության
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի 21 հասցեում գտնվող 0.04
հա հողամասը (այսուհետ՝ հողամաս) հետ վերցնել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի
Վ.Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպությունից և «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու
նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար՝ ծրագրի իրականացման
համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել
Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ):
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի
մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի
Վ.Կարապետյանի անվան N 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային
կազմակերպության հետ կնքել 2013 թվականի նոյեմբերի 15-ին կնքված
անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 172/0013 պայմանագրում սույն
որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝
համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական
վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական
գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Առաջարկել Սևան համայնքի ղեկավարին սույն որոշման 2-րդ կետում նշված
աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել
սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի անհատույց օգտագործման
պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ
հսկողությունն իրականացվելու է պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային
իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման
հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Առաջարկել Սևան համայնքի ղեկավարին սույն որոշման 3-րդ կետում նշված
աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում պետական գույքի
կառավարման կոմիտեի նախագահի և հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ
համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնմանընդունման աշխատանքների կատարումը: