Կառավարության որոշումներ

3 Մարտի 2004, 235 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾԻՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծինի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 2465,4 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝ ա) 2460,9 հեկտարը, որից՝ 408,6 հեկտար վարելահող, 559 հեկտար խոտհարք, 1229 հեկտար արոտ, 264,3 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.        բ) 2,5 հեկտարը, որից` 1 հեկտար վարելահող, 1 հեկտար արոտ, 0,5 հեկտար այլ հողեր՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար        գ) 2 հեկտար այլ հողեր` հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա` գերեզմանատան համար։