Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1697 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի
մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության
2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 23-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին»
օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում ու լրացում, N 6
հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն
որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու
լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
N 1395-Ն որոշման NN 7, 8 և 11 հավելվածների 1022 ծրագրի 12001 միջոցառման
«ինն ամիս» սյունակում «180,659.9» թիվը փոխարինել «164,659.9» թվով, իսկ NN 7 և 8
հավելվածների բոլոր տողերում «(743,178.3» թիվը՝ «(759,178.3» թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից։

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6