14 Հոկտեմբերի 2021, 1685 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1430-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ
հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ
կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի ««ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերությանը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում ինտենսիվ այգիներ հիմնելու ներդրումային ծրագրին հավանություն
տալու և ծրագրի իրականացման նպատակով հողամասն ուղղակի վաճառքի
ձևով օտարելու մասին» N 1430-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 4-րդ կետը
շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ
համայնքի ղեկավարին՝
1) Հայաստանի Հանրապետության անունից սույն որոշման 2-րդ կետով
սահմանված հողամասի ուղղակի վաճառքի գործարքի իրականացումը.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի հողատեսքի փոփոխության
սահմանված կարգով իրականացումը:»։
2․ Որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն
որոշման 2-րդ կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային
նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել
սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի
Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված
պայմանագիրը։»:
3․ Որոշման 3-րդ կետով հաստատված N 3 հավելվածի աղյուսակի 1-ին տողում «ի դեմս Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման
կոմիտեի նախագահի» բառերը փոխարինել «ի դեմս Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարի» բառերով։