Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1684 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 89-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի
15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ
կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018
թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան սպորտի բնագավառում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարկետում տրված լինելու (որի վերջնաժամկետը համընկնում է քաղաքացու 26 տարին լրանալու հետ) և այդ բնագավառում
քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018
թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն և որպես նշված տարկետման
հիմք ընդունված պայմաններ չհանդիսացող նոր նշանակալի նվաճումներ ունենալու,
ինչպես նաև զորակոչային տարիքի այլ պետության քաղաքացիություն ունեցող
անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 450-Ն որոշման 5-րդ կետում նախատեսված որևէ մարզաձևի Հայաստանի
Հանրապետության հավաքական թիմում կամ Հայաստանի Հանրապետության
դրոշի ներքո միջազգային առաջնություններին հանդես գալու հանգամանքները.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

Արխիվ

2024

2023