Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1695 - Լ

ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱԹԻԼԱՅԻՆ, ԱՆՁՐԵՎԱՑՄԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության
146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման
ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի
վարձավճարի փոխհատուցման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1
հավելվածի:
2. Հաստատել ծրագրի հայտ ներկայացնող անձանց դիմումի օրինակելի
ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Սահմանել, որ ծրագրի շահառու հանդիսացող անձանց և ջրօգտագործողների ընկերությունների միջև իրավահարաբերությունները կարգավորվում են
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի
26-ի N 2121-Ն որոշման դրույթներին համապատասխան:
4. Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին՝
1) hաշվետու տարվա ֆինանսական հոսքերում առանձնացնել և պլանավորել
ծրագրից բխող անհրաժեշտ ցուցանիշները՝ քանակային և արժեքային արտահայտությամբ.
2) հաստատված ֆինանսական հոսքերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող
խորհրդի գործադիր մարմնին։
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ հաստատված ֆինանսական
հոսքերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների
ընկերությունների միությունների՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերի և յուրաքանչյուր տարվա համար հատկացվող բյուջետային ֆինանսավորման հայտերի
նախագծերը:
6. Սահմանել, որ ծրագրի փոխհատուցվող գումարները հատկացվում են 10.04
«Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների ֆինանսական աջակցության տրամադրում» 11002 միջոցառման
«Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածի
շրջանակներում, նախատեսելով ներդրվող արդիական համակարգերին վերաբերող
ոչ ֆինանսական (արդյունքային) ցուցանիշներ:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել
Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին փոխհատուցման գումարների հատկացումները։
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2023
թվականի դեկտեմբերի 31-ը մշակել և ներկայացնել առաջարկություն նոր տեխնոլոգիաներով՝ կաթիլային, անձրևացման եղանակով գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերն ու ռեժիմները։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից,
ծրագիրը մեկնարկում է որոշումն ուժի մեջ մտնելու պահից և գործում է 5 տարի
ժամկետով:

հավելված1

հավելված2