Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1670 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ
հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի միջոցով անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալներրի մասին
տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 100-Ն որոշման
մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և որոշման 1-ին կետում «հաստատելու» բառը և
դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «սահմանելու» բառով և
դրան համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3.4-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին»
բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի ղեկավարին» բառերով.
4) որոշման մեջ և որոշման հավելվածում «Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի»
բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Կադաստրի
կոմիտեի» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
5) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Փոստային կապի միջոցով կարող են պահանջվել միայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ։ Հայցվող տեղեկատվությունը
դիմողին տրամադրվում է փոստով՝ պատվիրված նամակով, եթե դիմումատուն
դիմումի հետ միասին (այդ թվում՝ փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով)
ներկայացրել է տեղեկատվությունն ստանալու նպատակով փոստային կապի ծառայության մատուցման համար վճարումը հավաստող անդորրագիրը կամ պետական
վճարումների էլեկտրոնային համակարգով վճարումը հավաստող 20-նիշանոց
ծածկագիրը և վճարման ամսաթիվը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: