Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1675 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 880-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, Հայաստանի
Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հայաստանի
Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, «Կառավարչական
իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 880-Ա որոշումը:
2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքի Մեդովկա
բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն
հանդիսացող, 06-072-0218-0007 կադաստրային ծածկագրով, 0,62636 հա մակերեսով, 950501.3 դրամ կադաստրային արժեքով (վկայական N 03072020-06-0049)
գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը (այսուհետ`
հողամաս):
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն ամրացնել Հայաստանի
Հանրապետության Լոռու մարզի մարզպետի աշխատակազմին:
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն
ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Լոռու մարզի Տաշիրի համայնքի
ղեկավարի հետ սահմանված կարգով կնքել գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել գույքի հանձնում-ընդունումը:
5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի
նոտարական վավերացման համար անհրաժեշտ ծախսերը, պայմանագրից բխող
գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը
իրականացվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մարզպետի
աշխատակազմի միջոցների հաշվին: