Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1674 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 34-րդ, 35-րդ ու 49-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի
3-ի N 202-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական
ընկերությանն ազատել 2020 թվականի գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած 377,548.9
հազար դրամ շահութաբաժնի վճարումից և այդ գումարի չափով բաժնետոմսերի
անվանական արժեքի մեծացման միջոցով՝ սահմանված կարգով ապահովել
ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակողի
խորհրդի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով
սահմանված կարգով ապահովել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված՝ կանոնադրության մեջ կատարվող փոփոխության պետական գրանցումը` այն իրականացնելով «Հայաստանի հանրային
հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: