14 Հոկտեմբերի 2021, 1680 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի
26-ի «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների
տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մաuին» N 792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն» բառերը՝ դրանց հոլովաձևերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե» բառերով և դրանց
հոլովաձևերով.
2) որոշման 4-րդ կետում՝
ա. «ՀՀ մշակույթի նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի
նախագահին» բառերը փոխարինել «Կադաստրի կոմիտեի ղեկավարին» բառերով.
3) որոշման հավելվածի 15-րդ և 18-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության» բառերը փոխարինել
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության»
բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան
հաջորդող 10-րդ օրը: