Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1682 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ
հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ համայնք Կապան, գյուղ Ճակատեն, 3-րդ թաղամաս,
131 հասցեում գտնվող, 1049,237 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 1.135537 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝
անշարժ գույք. անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական՝ N17082021-09-0024):
2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում
ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության
պայմանագրի կնքումը, անշարժ գույքի հանձնում-ընդունումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին:  

Արխիվ

2024

2023