14 Հոկտեմբերի 2021, 1672 - Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ
մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության
հաշվեկշռում հաշվառված 2422280,35 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը հետ
վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի
նախարարության անտառային կոմիտեին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային
կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողին՝ սույն որոշումն ուժի
մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում
նշված գույքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների
կատարումը։