Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1671 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 76-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի
հունվարի 31-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով ստեղծված գույքը Հայաստանի Հանրապետության համայնքներին նվիրաբերելու մասին» N 76-Ա որոշման 2-րդ կետում «մինչև 2020 թվականի հունիսի
1-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի մարտի 1-ը» բառերով: