Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2021, 1666 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և
34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի
7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների
սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ որոշման hավելվածը
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ կետով.
«31․ Ծրագրի շրջանակում մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը ծրագրին
դիմած, ֆինանսական կառույցների կողմից վարկավորված, սակայն նախարարության կողմից հավաստագիր չստացած տնտեսավարողների համար 2021
թվականի հոկտեմբերի 15-ից հավաստագրի առկայության նախապայմանը
ֆինանսական կառույցների կողմից չի կիրառվում։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:  

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր