Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2021, 1653 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ամրացված «TOYOTA» մակնիշի, LAND CRUISER 2.7 տիպի թեթև մարդատար ավտոմեքենան (նույնականացման համարը՝ JTEBX3FJ60K064081, արտադրության տարեթիվը՝ 2011 թվական, սկզբնական արժեքը՝ 16.720.000 դրամ, հաշվեկշռային արժեքը՝ 0 դրամ) (այսուհետ՝ գույք) հետ վերցնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
2. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ գույքի հանձնման-ընդունման և հաշվառման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023