Կառավարության որոշումներ

7 Հոկտեմբերի 2021, 1649 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված, 1350758 դրամ սկզբնական և 0 դրամ հաշվեկշռային արժեքով
MACBOOK 12” SPACE GREY INTEL CORE M 12GHZ/8GO/512 համակարգիչը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

Արխիվ

2024

2023