7 Հոկտեմբերի 2021, 1643 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքային համայնք, Սամվել Վարդանյանի փողոց թիվ 47/55 հասցեում գտնվող՝ 167,952,421 դրամ կադաստրային արժեքով 1538.7 քառ. մետր մակերեսով դպրոցի մասնաշենքը, 22 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 9.5 քառ. մետր մակերեսով պահակատունը, 129.1 քառ. մետր մակերեսով (329.2 խոր. մետր) պարիսպը և դրանց զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 1.171 հա հողամասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Բյուրեղավան քաղաքային համայնք, Սամվել Վարդանյանի փողոց թիվ 47 շենք, 57 նկուղ հասցեում գտնվող՝ 67,060,949 դրամ կադաստրային արժեքով 822.82 քառ. մետր մակերեսով նկուղը (այսուհետ՝ անշարժ գույք) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 42.210.01964) (այսուհետ՝ կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երկամսյա ժամկետում, կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին: