Կառավարության որոշումներ

1 Հոկտեմբերի 2021, 1626 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215 -Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի,
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի
N 526-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 3-րդ կետի պահանջներով՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2, 3 աղյուսակներում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021
թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»
N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել
փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարությանը՝ առանց ֆինանսական միջոցներ նախատեսելու հանգամանքի, սույն որոշման N 8 հավելվածում նշված պայմանագրերի
շրջանակում՝ նույն հավելվածով նախատեսված գումարների չափով, կնքել
համաձայնագրեր՝ պայմանով, որ կատարված և պատվիրատուի կողմից ընդունված
աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է այդ նպատակով ֆինանսական
միջոցներ հատկացվելու դեպքում՝ ըստ դրանց հատկացման եռամսյակային համամասնությունների: Ընդ որում՝ կատարված աշխատանքների ֆինանսավորումը
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է իրականացվել
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա
դրությամբ կնքված պայմանագրերի շրջանակում՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ի
դրությամբ ձևավորված թերակատարումների արդյունքում առաջացած ազատ
միջոցների կամ նույն կարգով՝ 2022 թվականի պետական բյուջեով պետական
նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նպատակով հատկացվող
միջոցների հաշվին՝ առանց տարեկան չափաքանակի ավելացման:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված
համաձայնագրերի կնքումը և ֆինանսավորումն իրականացնել ներքոհիշյալ պայմաններով՝
1) համաձայնագիր կնքում է, եթե կապալառուի կողմից տուժանքի ձևով
ներկայացված պայմանագրի և որակավորման ապահովումը սույն որոշման 8-րդ
հավելվածում նշված գումարի չափով փոխարինվում է պայմանագրի ապահովման
դեպքում բանկային, իսկ որակավորման ապահովման դեպքում՝ բանկային կամ
ապահովագրական երաշխիքի ձևով: Ընդ որում՝ կապալառուն համաձայնագիրը
կնքում, իսկ տուժանքի ձևով ներկայացված որակավորման և պայմանագրի
ապահովումները փոխարինում է համաձայնագիր կնքելու ծանուցումը ստանալու
օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում սույն
ենթակետով նախատեսված համաձայնագիրը չի կնքվում.
2) համաձայնագրով նախատեսել, որ դրա շրջանակում աշխատանքները
պետք է ողջ ծավալով կատարվեն և ավարտվեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը,
իսկ պատվիրատուի կողմից ընդունված աշխատանքների դիմաց ֆինանսավորումն
իրականացվելու է սույն որոշմամբ սահմանված կարգով ֆինանսական միջոցներ հատկացվելու դեպքում՝ ըստ դրանց հատկացման եռամսյակային համամասնությունների.
3) ֆինանսական միջոցների հատկացման յուրաքանչյուր դեպքում՝ դրա չափով
համաձայնագիրը սահմանված կարգով հաշվառել Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարարությունում:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարությանը փոփոխություն կատարել «ՇանթՍեյրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի
հուլիսի 30-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/16Շ պայմանագրում (այսուհետ՝
պայմանագիր)՝ առանց պայմանագրի N 1 հավելվածով սահմանված գնման առարկայի
բնութագրերի չափաբաժին 1-ի Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի (Մ-10-ի
շրջանց) ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր
ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված գումարի և ծավալների փոփոխման՝
փոփոխել 2021 թվականին իրականացվելիք աշխատանքների ծավալաթերթով
նախատեսված աշխատանքների ծավալը և հատվածը՝ այն շարադրելով նոր
խմբագրությամբ: 

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5

հավելված6

հավելված7

հավելված8