Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 1621 - Լ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումների ցանկը` համաձայն N 2
հավելվածի:
2. Սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական
ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը 2022
թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողով:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023