30 Սեպտեմբերի 2021, 1622 - Լ
ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 18-ի N 35-Ա որոշմամբ հաստատված
հավելվածի 49-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան
ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան
ծրագրով նախատեսված միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանված կարգով երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության
2022 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողով: