Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 1618 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի
մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով,
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի
մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի
«Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն
ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 և 5
հավելվածների:
2. Սույն որոշմամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության Սյունիքի
մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման նպատակով
հատկացված միջոցների օգտագործումն իրականացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի N 23-Ա որոշմամբ ստեղծված
միջգերատեսչական աշխատանքային խմբի դրական եզրակացության առկայության
պարագայում:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զարգացման և
ներդրման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի
համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման
աջակցությունն իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին
մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով՝ չկիրառելով
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն
որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ
կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության
կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին
ենթակետի պահանջները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից:

հավելված1

հավելված2

հավելված3

հավելված4

հավելված5