Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 1614 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
օգոստոսի 13-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման
քսանչորսերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 1355 -Լ որոշման`
1) 4-րդ կետում «և 7-րդ» բառերը փոխարինել «, 7-րդ և 8-րդ» բառերով.
2) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետ.
«5. Սույն որոշման հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի գործողությունը
տարածվում է 2021 թվականի սեպտեմբերի 24-ից ծագած հարաբերությունների
վրա։».
3) հավելվածի՝
ա. 3-րդ կետի 4-րդ և 4-րդ կետի 7-րդ ենթակետերում «սեպտեմբերի 30-ը»
բառերը փոխարինել «դեկտեմբերի 31-ը» բառերով,
բ. 3-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ
նոր՝ 5-րդ ենթակետ.
«5) Վայոց ձորի մարզից 600 տոննան գերազանցող քանակությամբ Արենի
տեսակի խաղող մթերող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը,
որոնք՝
ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա
դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ,
բ. առնվազն 600 տոննա խաղողը գնել են 1 կիլոգրամն առնվազն 230
դրամով.»,
գ. 4-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ
նոր՝ 8-րդ ենթակետ.
«8) 2021 թվականին Վայոց ձորի մարզից առնվազն 600 տոննա քանակությունը նվազագույնը 230 դրամով Արենի տեսակի խաղող մթերող (գնող)
տնտեսավարող սուբյեկտին դրա մասով մթերված խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար տրամադրվում է 85 դրամի չափով սուբսիդավորում։ Ընդ որում՝
նշված քանակության մեջ հաշվի չի առնվում տնտեսավարող սուբյեկտին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ հիմնադիր կամ
բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող,
ամուսին, զավակ) կողմից մշակվող հողատարածքներից մթերվող (գնվող)
խաղողը, ինչպես նաև դրա համար սուբսիդավորում չի տրամադրվում.»,
դ. 2-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ գլուխ.
«3. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն
որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի
շրջանակներում սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023