30 Սեպտեմբերի 2021, 1615 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի
«Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության
կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը
և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու
մասին» N 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ ենթակետերով`
«5) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գիտական և
ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման
լիցենզավորման կարգը և լիցենզիաների ձևերը` համաձայն N 5 հավելվածի.
6) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործմամբ
փորձաքննության անցկացման գործունեության իրականացման լիցենզավորման
կարգը և լիցենզիաների ձևերը` համաձայն N 6 հավելվածի».
2) լրացնել NN 5 և 6 հավելվածներով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: