Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 1611 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
զարգացման 2022 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի
զարգացման 2022 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն
N 2 հավելվածի:
2. Սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության ֆիզիկական
կուլտուրայի և սպորտի զարգացման 2022 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի
կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի
նախարարին` 2022 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկով նախատեսված յուրաքանչյուր միջոցառման ավարտից հետո 10-օրյա ժամկետում արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմ:

հավելված1

հավելված2

Արխիվ

2024

2023