30 Սեպտեմբերի 2021, 1610 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ՝ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 250ՄՎՏ ԳԱԶԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՈՎ ԿՈՄԲԻՆԱՑՎԱԾ ՑԻԿԼՈՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՆԱԽԱԳԾԵԼՈՒ, ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ, ԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԻՐԱՊԵՏԵԼՈՒ, ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
օրենսգրքի 466-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության,
«Արմփաուեր» փակ բաժնետիրական ընկերության և «ՌԵՆԿՈ» Ս.պ.Ա-ի միջև
կնքված «Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում
250ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու,
զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ շրջանակային համաձայնագրում
փոփոխություն կատարելու մասին» համաձայնագրին՝ համաձայն հավելվածի:
2
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը:
3. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 13-ի
N 24-Ա որոշմամբ «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ՓԲԸ-ին տրամադրված համակցված շոգեգազային
ցիկլով աշխատող էլեկտրակայանում (Հայաստանի Հանրապետության Երևան
քաղաքի վարչական տարածք) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության ԼԷ N0636 լիցենզիայով սահմանված կառուցապատման ժամկետը Կոմերցիոն
Շահագործման Ամսաթվի վերջնաժամկետին համապատասխանեցնելուն:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովին «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ՓԲԸ-ի Կայանը հաղորդման
ցանցին միացնելու և Կայանը գազով ապահովելու ժամանակավոր անհնարինությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021
թվականի մարտի 4-ի N 273-Ա որոշման հավելվածում նշված Անհաղթահարելի
Ուժի Իրադարձությունները (COVID-19) ճանաչել որպես համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էլեկտրակայանում (Հայաստանի Հանրապետության
Երևան քաղաքի վարչական տարածք) էլեկտրական էներգիայի (հզորության)
արտադրության ԼԷ N0636 լիցենզիայի պայմաններով սահմանված կառուցապատման ժամկետում պարտավորությունների կատարմանը խոչընդոտող գործողություն՝
ֆորս մաժոր և չկիրառել տուգանային պայմանները: