28 Հունվարի 2004, 19 - Ա
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 18, 23 և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Սպասարկում և մատակարարում» փակ բաժնետիրական ընկերության «Հին Նորքի բազմապրոֆիլ հիվանդանոց» անավարտ շինարարության օբյեկտի` սահմանված կարգով առանձնացումը` դրա հաշվեկշռային արժեքի և առանձնացման արդյունքում հաշվարկվող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հաշվեկշռային մեթոդով 1245000 դրամ գնահատված «Հին Նորքի բազմապրոֆիլ հիվանդանոց» անավարտ շինարարության օբյեկտը (Երևան, Նորք թաղ.) ուղղակի վաճառքի ձ—ով մասնավորեցնել նախօրոք հայտնի հավանական գնորդ «Հեսպեռ Վենչուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):
3. Սահմանել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գինը՝ 40 մլն դրամ:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝
ա) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
բ) 3 տարում ավարտել անավարտ շինարարության օբյեկտի շինարարությունը` ներդնելով 150 մլն դրամ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ գույքի արժեքի որոշման հետ կապված վճարները վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
6. Երևանի քաղաքապետին՝ գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր` 50 տարի ժամկետով, հողի հարկի դրույքաչափին հավասարեցված գումարի չափով:
7. Վճարումները կատարել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր