Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 1598 - Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և
7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող,
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին ամրացված՝ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի վարչական տարածքում գտնվող 0.045 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝
11-022-0637-0002, սեփականության վկայական N 005082021-11-0032)՝ 549,450
դրամ կադաստրային արժեքով, հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին` ջրընդունիչ համակարգ կառուցելու և սանիտարական
պահպանման գոտի առանձնացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝ Հայաստանի
Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի
նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի
հանձնման - ընդունման աշխատանքների կատարումը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված՝ 11-022-0637-0002 ծածկագրով, 0.045 (հա)
հողամասի նպատակային նշանակությունը և գործառնական նշանակությունը
կամ հողատեսքը ջրայինի փոփոխելու գործընթացի կազմակերպումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը Հայաստանի
Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո՝ մինչև 2021 թվականի
նոյեմբերի 30-ը, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել
համապատասխան համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ
գույքը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային
տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական
ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի», «Շիրակջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական
ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի
և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր»
փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն
ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ և դրանից բխող գույքային իրավունքների պետական
գրանցման ծախսերի կատարումը: