Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 1595 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ «ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ» 1957Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՅՈՒՐԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի
65-րդ հոդվածի 3-րդ մասը և «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 12-րդ
հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև՝ «Հանձնման մասին» 1957 թ. դեկտեմբերի 13-ի եվրոպական
կոնվենցիայի կիրառումը դյուրացնելուն ուղղված» համաձայնագիրը վավերացնելու
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի
Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու
նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:
3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից
միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին
որոշման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական
նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողով:
4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Քրիստիննե Գրիգորյանին: 

Արխիվ

2024

2023