30 Սեպտեմբերի 2021, 1584 - Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
12-րդ հոդվածի 4-րդ մասով, 13-րդ հոդվածի 3-րդ և 4.1-ին մասերով, 15-րդ հոդվածի
1-ին մասի «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,
վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների
2022 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2022
թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից։