Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 1585 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ
մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ
հոդվածը և 686-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական ոչ առևտրային
կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող,
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին ամրացված,
289600 դրամ սկզբնական և 2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ 567000
դրամ գնահատված շուկայական արժեքով DAEWOO MATIZ 0.8 I (ԴԱԵՎՈՒ
ՄԱՏԻԶ 0.8 I) մակնիշի, 403 LL 60 հաշվառման համարանիշի (թողարկման
տարեթիվը՝ 2008 թվական, նույնացման համարը՝ XWB4A11AD8A163801) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
«Նոյեմբերյանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն
անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 3 միավոր
տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) անհատույց օգտագործման
իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարության «Նոյեմբերյանի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ սույն որոշումն
ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել
սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի
նախագահին՝
1) սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո
մեկամսյա ժամկետում ապահովել տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) աշխատանքները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո
մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարության «Նոյեմբերյանի պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման
հավելվածի ցանկում նշված գույքի անհատույց օգտագործման իրավունքի
պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի գրանցման հետ կապված
ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Նոյեմբերյանի պետական
քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին։  

հավելված